copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 22:44 08-06-2022

Կանադան արգելել է  «կենսական նշանակության» 28 ծառայությունների արտահանումը Ռուսաստան

Կանադան հունիսի 8-ին ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները։ Այս մասին հայտնում է Կանադայի արտաքին գործերի նախարարության կայքը։

Նոր արգելքի տակ է հայտնվել ռուսական նավթագազային և քիմիական ընկերությունների հետ համագործակցությունը։ Նրանց արգելվում է մատուցել «կենսական նշանակության» 28 տեսակի ծառայություններ, այդ թվում՝ շինարարական և ինժեներական աշխատանքներ, նավթի և գազի տեղափոխում, մետաղների, հանքաքարերի, փայտանյութի և քիմիական նյութերի վաճառք։

Նավթի, գազի և քիմիական արդյունաբերությանը բաժին է ընկնում Ռուսաստանի դաշնային բյուջեի եկամուտների մոտ 50%-ը, նշում է Կանադայի ԱԳՆ-ն։ Պատժամիջոցները ներդրվել են «Ուկրաինա բացահայտ և չարդարացված ներխուժման» պատճառով:

Ձեզ գուցե հետաքրքրի