copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 23:28 07-06-2022

Ուկրաինացի զինվորականները Մարիուպոլի նավահանգստում 50 հազար տոննա հացահատիկ են այրել. ՌԴ ՊՆ

ՌԴ հումանիտար արձագանքման միջգերատեսչական համակարգման շտաբի պետ, ՌԴ պաշտպանության ազգային վերահսկողության կենտրոնի ղեկավար, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը հայտնել է, որ ուկրաինացի զինվորականները միտումնավոր տոննաներով հացահատիկ են այրել Մարիուպոլի նավահանգստում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Հաստատվել է, որ ազգայնական գումարտակների զինյալները, լքելով գրավված տարածքները, չցանկանալով հացահատիկի պաշար թողնել Մարիուպոլ քաղաքի բնակիչներին, դիտավորյալ հրկիզել են ծովային նավահանգստում գտնվող մեծ ամբարը»,- ասել է Միզինցևը։

Նրա խոսքով, արդյունքում ոչնչացվել է ավելի քան 50 հազար տոննա հացահատիկ։

Ինչպես նշել է գեներալ-գնդապետը, այս «անմարդկային հանցագործությունը» ողջ համաշխարհային հանրությանը ցույց է տալիս Կիևի իշխանությունների «իսկական դեմքը», որոնք, ըստ էության, օգտագործում են «սննդային ահաբեկչության» մեթոդները սեփական քաղաքացիների նկատմամբ։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել