Մամուլ 4 տարի առաջ - 08:26 07-06-2022

Մի օր ընդդիմությունը, մյուս օրը՝ իշխանությունը. ՀԱՊԿ պատվիրակության անդամները ճաշել են «Ֆլորենս»-ում. Ժողովուրդ


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Երեկ Երեւանում տեղի ունեցավ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) խորհրդի նիստը: Այն վարեց ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ, ՌԴ պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը։ Նիստի շրջանակում հանդիպումներ եղան նաեւ ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների նախագահների հետ։ Նիստին մասնակցում էին 120-ից ավելի անդամներ։
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացված նիստից հետո ՀԱՊԿ ԽՎ պատվիրակության անդամների համար ոչ պաշտոնապես ընթրիք էր կազմակերպված «Ֆլորենս» ռեստորանային համալիրում։ Հիշեցնենք, որ այդ համալիրը պատկանում է ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին կամ, այլ կերպ ասած, «նախկիններին»։ Եվ այստեղ ուշագրավ է, որ հունիսի 4-ին այդ նույն ռեստորանում անցկացվել է ՀՀԿ անդամ Գալուստ Սահակյանի թոռնուհու հարսանեկան արարողությունը, որի հարսանիքի քավորը նույն Կարեն Կարապետյանի որդին էր։ Ստացվում է՝ մեկ օր այնտեղ ընդդիմությունն է, մյուս օրը՝ իշխանությունը»։

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

22:56 Ինձ դատել են կեղծ ցուցմունքի հիման վրա. ես ծայրահեղ քայլերի կդիմեմ. նախկին դասախոս
16:46 Ռուսաստանը թույլատրել է բանակում ավազակների ու թմրավաճառների հավաքագրումը՝ ռազմական խոշոր կորուստների ֆոնին
22:26 Կարկուտից տուժած գյուղացիները դեռ սպասում են փոխհատուցման. վնասի չափը դեռ հայտնի չէ
21:47 Դրվագներ նորագույն սպառազինությամբ մարզումներից. ՊՆ
22:34 Ինքնասպանություն գործած Նարեկ Թորոսյանի դեպքով 2 զինծառայող է ձերբակալվել
23:17 Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ ԱԺ-ի պարգևատրման գումարը կբաշխվի պատգամավորների և աշխատակազմի միջև
22:19 Wildberries-ը սկսել է առաջին վճարումները պահեստի վրա հարձակումից հետո
23:05 Դեպի Նուռնուսի ամառանոցներ տանող հատվածում 3-4 օր է՝ խմելու ջուրը տոննաներով թափվում ու կորում է
23:10 Հրաձգության Հայաստանի հավաքականը թիմային պայքարում աշխարհի չեմպիոն է
22:49 Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանը 5 տարի է` չի աշխատում. մեղավորը նախագիծն է