copy image url
Ներքին Արտաքին 4 տարի առաջ - 21:37 06-06-2022

Ղարաբաղյան հակամարտությունը ձեռնտու էր Վաշինգտոնին․ ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալ

Ղարաբաղյան հակամարտությունը ձեռնտու էր Վաշինգտոնին։ Ինչպես փոխանցում է News.am-ը, այս մասին «Ռոսիյսկայա գազետա»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ռաշիդ Նուրգալիեւը։

«Այս հակամարտությունը հասունացել է վաղուց՝ դեռ խորհրդային ժամանակներից։ Եվ այն շատ ձեռնտու էր Վաշինգտոնին, որը շահագրգռված էր բորբոքել հակամարտություններ, որոնք վնասում են հարեւան պետությունների կայուն կյանքին։ Ոչ ոք՝ բացի Ռուսաստանից, շահագրգռված չէր այս խնդրի կարգավորմամբ։ Մոսկվայի միջնորդությամբ Ադրբեջանն ու Հայաստանը պայմանավորվեցին ամբողջությամբ դադարեցնել կրակը եւ փոխանակել գերիների ու մահացածների մարմինները։ Բացի այդ, շփման գծի երկայնքով տեղակայվեցին ռուս խաղաղապահներ։ Այսպիսով, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հրադադարի հաստատման հաջող միջնորդությունից հետո Մոսկվան ուժեղացրեց իր խաղաղապահ ներկայությունը Հարավային Կովկասում։ Ռուսաստանն այսօր ակտիվ ջանքեր է գործադրում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի կնքման համար պայմաններ ստեղծելու ուղղությամբ»,- ասել է նա։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից