copy image url
Ներքին 4 տարի առաջ - 16:02 06-06-2022

Այսօրինակ խայտառակություն դժվար է պատկերացնել, Ոոստիկանությունը պաշտոնական կայնքում պարզաբանում է դեպի ՌԴ արտագաղթի կանոնները․ Կարեն Հեքիմյան

ՀՀ ոստիկանության պաշտոնական կայանքում ռուսերենով հրապարկվել են դեպի Ռուսաստանի Դաշնություն արտագաղթի կանոնները։

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանը, անդրադառնալով ոստիկանության այս հրապարկամը, ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Եթե որոշել եք Ռուսաստան արտագաղթել, ապա մի՛ հապաղեք և դիմեք ՀՀ Ոստիկանություն: Ամենայն հավանականությամբ, թաղային ոստիկանները ձեզ կբացատրեն արտագաղթելու մանրամասները, կարմիրբերետավորները կվտարեն բնակարանից, սևբերետավորները ձեռնաշղթաներով օդանավակայան կհասցնեն, իսկ դիմակավոր հատուկջոկատայիններն ինքնաթիռ կնստեցնեն և «բարի ճանապարհ» կմաղթեն:

Իսկ եթե լուրջ, ապա այսօրինակ խայտառակություն դժվար է պատկերացնել: ՀՀ Ոոստիկանությունը իր պաշտոնական կայնքում օտար լեզվով պարզաբանում է դեպի ՌԴ արտագաղթի կանոնները։

Եվ ես այս պետության քաղաքացի եմ ու հարկատու: Ավելի լավ է՝ մի բուռ հող ուտեմ:

ՀԳ. Դեռ մի երկու-երեք տարի առաջ բողոք կգրեի, հրապարակման մեջ Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյանին, ՀՀ ոստիկանությունը և Լեզվի կոմիտեին կնշեի: Այսօր զգում եմ, որ այս երկրում ամեն ինչ իմաստազրկվել է: Եվ ուրեմն, եկեք ՀՀ Ոստիկանության կայքում ծանոթանանք արտագաղթի պայմաններին և արտագաղթենք»:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել