Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 12:40 06-06-2022

Էդ մրցույթը էլ դուք չդնեք, խայտառակություն է, վեց ամիս է՝ մրցույթ ենք դնում, էլ այդ հարցն այստեղ չզեկուցեք. քաղաքապետ

Քաղաքապետարանի գործակարգավարական նիստում քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին հաշվետու ժամանակահատվածում գերատեսչությունները ներկայացնում են հաշվետվություն։

Երևանի Էլեկտրատրանսպորտ հավաքակայանում շարժակազմի լվացման նոր ժամանակակից կայանի լվացման նպատակով հայտարարված մրցույթը՝ ըստ վարչության պետի, դեռ չի կայացել հայտարարության մեջ տեխնիկական վրիպակների պատճառով, դրանից բացի՝ երկու մասնակից է եղել, մեկը շատ բարձր գին է առաջարկել, մյուսը՝ ապրանքանշումը չի կատարել,որին ի պատասխան՝ քաղաքապետը ժպտալով ասաց.

«Պարո՛ն Երեմյան, դուք էլ էդ մրցույթը չդնեք, ո՞րն է խնդիրը, որ չի կայացել, ձեր մոտից է խնդիրը։ Էլեկտրատրանսպորտը էլ այստեղ էդ հարցը էլ չզեկուցի, խայտառակություն է, վեց ամիս է՝ մրցույթ ենք դնում, դա տրանսպորտի վարչությունը կդնի, հետո կտեսնենք մնացածը»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ

Ձեզ գուցե հետաքրքրի