Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 19:36 05-06-2022

ԱՄՆ-ը երկու ընկերությունների թույլ է տվել նավթ մատակարարել Վենեսուելայից ԵՄ. Reuters

ԱՄՆ Պետդեպարտամենտը իտալական Eni և իսպանական Repsol էներգետիկ ընկերություններին թույլ է տվել Վենեսուելայից ոչ մեծ ծավալներով նավթ մատակարարել Եվրոպա՝ չնայած Կարակասի դեմ սահմանված պատժամիջոցներին։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Նրա աղբյուրների խոսքով, էներգակիրների մատակարարումը կարող են սկսել արդեն հաջորդ ամիս։ Խոսքը Վենեսուելայից մոտ երկու տարի առաջ դադարեցված նավթի մատակարարումների պրակտիկայի մասին է՝ ունեցած պարտքի անկանխիկ մարման նպատակով։

Գնահատականների համաձայն՝ նշված պայմանավորվածությունները չափավոր ազդեցություն կունենան նավթի շուկաներում դրա արժեքի վրա։ Ամերիկյան կողմը հույս ունի, որ այդ գործարքները թույլ կտան կրճատե ԵՄ երկրների կախվածությունը Ռուսաստանի Դաշնությունից էներգակիրների արտահանումից։ Բացի դրանից, Վաշինգտոնը կարծում է, որ դա կնվազեցնի Վենեսուելայից արտահանումը Չինաստան և Կարակասին կդրդի ընդդիմության հետ բանակցությունների։

Ինչպես նշել են աղբյուրները, Պետդեպարտամենտը մայիսին նամակներ է ուղարկել Eni-ի և Repsol-ի ներկայացուցիչներին, որոնցում տեղեկացրել է, որ իրենք առարկություն չունեն մատակարարումները վերականգնելու դեմ՝ պայմանով, որ «նավթը պետք է գնա Եվրոպա» և «չի կարող վաճառվել որևէ այլ տեղ»:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել