Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 22:23 04-06-2022

Տո ա՛յ վիժվածք, ընկած մարդուն ինչի՞ ես քացով խփում․ Շիրինյանը՝ ոստիկաններին

Շարունակվում են «Դիմադրության» շարժման բողոքի ու անհնազանդության ակցիաներն ու հանրահավաքները։

Այսօր Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցավ «Դիմադրության» շարժման հանրահավաքը։ Հանրահավաքի ընթացքում ելույթ ունեցավ «Հայաստան» դաշինքի անդամ, ոստիկանության նախկին պաշտոնյա Սայաթ Շիրինյանը։

«Շատ խորհրդանշական ստացվեց, որ իմ խոսքից առաջ ցուցադրվեց մեր փառապանծ Ոստիկանության փառապանծ հաղթարշավը հայ ժողովրդի նկատմամբ։ Երկու շաբաթ առաջ այստեղ՝ այս հարթակում, տեղադրվեց այսպես ասած «ամոթի պատը»․ գիտե՞ք՝ ում ամոթանք կարելի է տալ․ դաստիարակություն ստացած, արժանապատվություն ունեցող մարդուն, որ ինչ-որ մի տեղ սայթաքել է, այն ակնկալիքով, որ կարող է նա ուղղվել և վերադատիարակվել, և այդ ամոթանքը տեղ կհասնի։ Բայց երեկվա բռնություններից, անտակտությունից ու այդ սրիկայությունից հետո այս «ամոթի պատը» պետք է վերանվանել «վիժվածքների պատ»։ Ընդ որում, ոչ թե միայն այդ կարմիր, կապույտ, «գալուբոյ» գլխարկավորները պետք է լինեն, այլ առաջին հերթին պետք է լինեն Ոստիկանության ղեկավարության նկարները։ Էդ ի՞նչ ջանասիրությամբ եք հարձակվում մարդկանց վրա, բա հիմա ես ո՞նց չասեմ՝ տո ա՛յ վիժվածք, եթե քո պատկերացմամբ իրավախախտը արդեն ձեր ձեռքերում է, դուք տանում եք, տո ա՛յ տականք, ինչի՞ ես հետևից հարվածում։ Տո ա՛յ վիժվաք, ընկած մարդուն ինչի՞ ես քացով խփում, էշի՛ քուռակ »,-ասաց Շիրինյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին