Ուղիղ եթեր
copy image url
Միտք Ներքին 4 տարի առաջ - 17:10 04-06-2022

Նիկոլն այլևս կանգ չի առնելու ոչ մի զոհի ու զոհողության առջև

Նիկոլն արեց նույնը, ինչ արել է 2008-ի մարտի 1-ին։ Զորք հանեց ժողովրդի դեմ, զենք կիրառեց ժողովրդի նկատմամբ, ժողովրդի արյունը հեղեց, փախավ։ Մինչդեռ այս անգամ նա ոչ միայն լավ սպառազինված, ճոխ վարձատրված ու անխնա թմրեցված գիտակցությամբ ոստիկանների, բերետավոր հատուկջոկատայինների, օլիգարխների համազգեստավորված հրոսակախմբերի ու անձնական գվարդիայի շարասյուներով էր պաշտպանվել ժողովրդից, այլ նաև հրամայել էր բացահայտորեն, երևացող տարբերակով դիպուկահարներ շարել սեփական վախի տարածման ողջ պարագծով։ Հետևաբար, նաև խուճապային վախից ծնվող առաջին իսկ հրահանգով հրազենային կրակ բացելու հանձնարարություն էր տվել իր դասալիք գեներալներին ու դեզերտիր սպաներին։

Բնականոն հարց է առաջանում՝ ինչո՞ւ են Նիկոլին ժողովրդից պաշտպանող բազմագույն բերետներով հատուկջոկատայինները ու ոստիկաններնը բարձրացված աշխավարձ, հավելավճարներ, պարգևավճարներ ստանում ժողովրդին պատկանող պետական բյուջեից, իսկ ժողովրդին թուրքից պաշտպանող զինվորները ոչինչ չեն ստանում ու անգամ զրկված են իրենց ծառայությունը պատշաճորեն կատարելու նվազագույն հնարավորություններից։ Ինքնին ստացվում է, որ սորոսաթուրք ռեժիմի գոյության իմաստը Նիկոլին ժողովրդից պաշտպանելն է, որպեսզի թշնամու դրածոն սորոսաթրքական ծրագիրը կարողանա ամբողջովին, մինչև վերջին կետը ու առանց խոչընդոտների իրագործել։ Իսկ պետությունն ու ժողովրդին թուրքից, այլ թշնամուց, ընդհանրապես` որևէ մեկից պաշտպանելու իմաստ նիկոլականությունը չի տեսնում, քանի որ մեզ ի վերջո, մի քանի փորձից հետո պարտադրված թավշյա ռեժիմի նպատակը պետությունն ու ժողովրդին ոչնչացնելն է, թրքացնելն է հենց։

Այդ մեր համար է թուրքը թշնամի, իսկ Նիկոլի ու իր ուսապարկերի համար հարազատ է, յուրային է, համախոհ է, փրկիչ է։ Ու սրանք այնքան տխմար են, կույր ու բութ են, որ չեն էլ ուզում գիտացել իրենց խամաճիկությունը, չեն էլ ուզում հասկանալ, որ իրենք անարժեք ոչինչ են, սպառման էժան մատերիալ են, մեկանգամյա օգտագործման իր են թուրքի, սորոսի, հայատյաց բոլոր դեսպանների ու օտարերկրյա պաշտոնյաների համար։ Նիկոլն արդեն այնպիսի հոգեվարք է ապրում, այն աստիճան է վախեցած, որ առաջվանից բազմապատիկ անգամ ավելի ընդունակ չէ ոչ մի գիտակից, հեռատես, ահագնացող կատարյալ քաոսը վերացնող քայլի։ Նա անգամ անկարող է մտածել ու հասկանալ, որ իրավիճակը խաղաղեցնել է պետք։

Նրա ուղեղում հիմա միայն ինչ-որ նոր բան սադրելն է, քաղաքացիական բախումները գագաթնակետին հասցնելն է ու հույսը, որ օգնության կհասնեն իր տերերը` գոնե Իլհամն ու Էրդողանը, և պատերազմ կվերսկսեն` իրեն փրկելու համար։ Այո՛, երկիրը ղեկավարելու կոմպետենտության առումով Նիկոլը կատարյալ մտավոր հաշմանդամ է և հիմա պարզորոշ ցուցադրում է գիտակցական գործունեության անվերականգնելի իմպոտենցիան։ Հունիսի 3-ը ոչ միայն Նիկոլի՝ մարտի 1-ին կիսատ թողածը շարունակելու օրը դարձավ, այլ նաև նույնիսկ ամենաանհավատներին հավատացրեց, որ այս ռեժիմը ամիենևին էլ պետական ու հանրային առկա խնդիրներին քաղաքական լուծումներ փնտրելու և գտնելու համար չէ բերված, այլ բոլոր հնարավոր ոլորտներում ու ձևերով ճգնաժամեր առաջացնելու, դրանք անլուծելի խորության հասցնելու և պետությունը անվերադարձ ոչնչացնելու առաջադրանք ունի։

Հետևաբար, Նիկոլն ու իր կռապաշտ բռնատիրական ռեժիմը, ինչպես բոլոր ավտորիտար դիկտատուրաները, ընդամենը երկու զենք ունեն՝ ռեպրեսիաներն ու սուտը։ Միայն թվում է, թե Նիկոլն արդեն ստելու ռեսուրսը սպառել է, բայց, այո՛, այն բռնակալին ցանկալի արդյունքը չի տալիս արդեն։ Ուստի և նա, ի գիտություն մեզ բոլորիս ու հատկապես հրապարակ դուրս եկած մարտնչող, անհաշտ, անհնազանդ ընդդիմությանը, արդեն ապավինելու է միայն ու միայն բռնարարքներին, բիրտ ու սանձարձակ ուժին, ռեպրեսիաներին։ Իրավիճակը տագնապահարույց է ծայրագույն աստիճանի, քանի որ թրքահպատակ խամաճիկն այլևս կանգ չի առնելու ոչ մի զոհի ու զոհողության առջև։ Եվ պետք չէ ինքնամխիթարվել, թե բռնությունները չեն կարող Նիկոլին ինքնափրկվելու ելք բացել։ Մարդկության պատմությունը ու հատկապես հայոց պատմությունը մեզ ցավալիորեն հակառակն են հուշում։ Ուստի պետք է շատ զգոն ու զգույշ լինել, բայց, իհարկե, ոչ պետականության ու ժողովրդի հաշվին։

Գևորգ Հարությունյան

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
19:10 Մանիպուլյացիա՞, թե՞ անտեղյակություն. Նիկոլ Փաշինյանի՝ 8 միլիարդ դոլարի առասպելը
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
20:40 Թույլ չտալ Հայաստանի սպանություն. Անդրանիկ Թևանյանի հոդվածը ՔԿՀ-ից