copy image url
Ավելին 4 տարի առաջ - 14:51 04-06-2022

Պեսկովը Կիրկորովին իսկական ընկեր է անվանել՝ պետության ղեկավարին աջակցելու համար

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ռուս էստրադային երգիչ Ֆիլիպ Կիրկորովին ընկեր է անվանել՝ պետության ղեկավարին և Ուկրաինայում ռուսական հատուկ ռազմական գործողությանը աջակցելու համար։ Այս մասին հայտնում է Kp.ru-ն։
Այս մասին Կրեմլի խոսնակն ասել է Կիրկորովի հոր՝ Բեդրոս Կիրկորովի 90-ամյակին նվիրված միջոցառմանը։

«Ինձ Ձեզ հետ կապում է Ձեր որդու հետ ընկերությունը։ Ֆիլիպն իմ ընկերն է։ Եվ նա իսկապես իսկական ընկեր է: Այժմ այնպիսի իրադարձություններ են, որոնք փորձարկում են բոլորին։ Իսկ ինձ համար կարևոր է այն, որ երբ պետք էր առաջինը սատարել նախագահին, նա դա արեց։ Եվ երբ անհրաժեշտ էր պաշտպանել ընկերներին, նա դա նույնպես արեց»,- ասել է Պեսկովը՝ դիմելով Բեդրոս Կիրկորովին։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը