Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 14:40 04-06-2022

Տիկի՛ն դեսպան, ես թքում եմ Ձեր երեսին․ Նաիրա Զոհրաբյան

Շարունակվում են «Դիմադրություն» շարժման բողոքի ու անհնազանդության ակցիաներն ու հանրահավաքները։

Oragir.news-ի հետ զրույցում Նաիրա Զոհրաբյանը, անրադառնալով երեկ կատարված դեպքերին, ասաց․

«Երեկ տեղի ունեցածը ջարդ էր։ Երբ մենք երթով շարժվեցինք դեպի կառավարություն, դուխով վարչապետը, ով մինչև այդ ման էր գալիս դուխով գլխարկով, ով դուխով հայտարարություններ էր անում՝ ծեփեմ ասֆալտին, կտամ պոլերով և այլն, այդ դուխով վարչապետը փախել էր կառավարության շենքից և պատսպարվել կառավարական առանձնատանը։ Եվ խաղաղ ցուցարարների երթը շարժվեց դեպի կառավարական առանձնատուն՝ դուխով վարչապետից ստանալու ընդամենը մեկ հարցի պատասխան։ Մենք գնացել էինք, որ ինքը, կամ եթե իր դուխը չէր հերիքում, իր կինը, ով բունկերում պատերազմ էր ծրագրում, տարիների փորձ ունեցող գեներալներին հանձնարարականներ էր տալիս՝ ինչպես վարել պատերազմը, էլ չեմ խոսում բարոյական աջակցության մասին, թող դուրս գար և տար շատ պարզագույն հարցի պատասխան՝ ի՞նչ բանակցություններ են վարվում Ադրբեջանի հետ, Արցախը լինելո՞ւ է Ադրբեջանի կազմում, թե՞ ոչ։

Բայց ի՞նչ տեղի ունեցավ երեկ (ի դեպ, այն տեղի ունեցավ եվրոպական դեսպանության հարևանությամբ), ես հիմա ասում եմ՝ տիկի՛ն դեսպան, ես թքում եմ Ձեր երեսին։ Դեսպանությունից որևէ մեկը դուրս չեկավ, ավելին, մինչ այս պահը որևէ դեսպանություն չի արձագանքել այդ ջարդին։

Երեկ ոստիկանական խմբերը իրականացրեցին կոլցո օպերացիա։ Կոլցո օպերացիա իրականացնում են թշնամու հանդեպ, բաց իրենք արեցին հայերի հանդեպ։ Ոստիկանական ուժերը շրջափակեցին ցուցարարներին, և սկսվեց ջարդը։
Ես ինքս ունեմ վնասվածքներ, բայց այս պահին էական չէ, ես կարծում եմ, որ երեկվա ջարդը ծրագրված էր»։




Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը