copy image url
Ներքին 4 տարի առաջ - 10:10 04-06-2022

Կարող եք այլընտրանքային բարոյականության մաստեր կլաս անել Ալիևի և Էրդողանի համար․ Նաիրի Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել․

«2008-ի իրադարձությունների ժամանակ Նիկոլ Փաշինյանի հոգին փառավորվում էր, երբ ցուցարարները հարձակվում էին ոստիկանների վրա, պահպանված տեսանյութերում երևում է, ինչպես են մի քանի տասնյակ ցուցարարներ անխնա ծեծում մեկ ոստիկանի, ինչպես են նախօրոք հարբած մարդիկ այրում ոստիկանության մեքենաները, թալանում խանութները։
Ականատեսներն են վկայում, թե ինչպես էին ցուցարարների շարքերից ելնում հատուկ պատրաստված հանցագործներ ու կրակում ոստիկանների վրա, ապա կրկին թաքնվում ցուցարարների շարքերի ետևում։

2008-ին այդ ամենը Նիկոլ Փաշինյանի ու նրա կողմնակիցների համար ճիշտ էր ու արդարացված։ Փաշինյանը իր տերերին զեկուցում էր, որ ամեն ինչ լավ է ընթանում, այնպես, ինչպես նախատեսված է։

Իսկ 2022-ին, երբ մի քանի ցուցարարներ պլաստմասե շշեր են շպրտել իրենց հայհոյող, դաժանաբար ծեծող, ցուցարարների վրա լուսաձայնային և այլ զենքերով կրակող ոստիկանների ուղղությամբ, Նիկոլ Փաշինյանը և նրա կողմնակիցները դա համարում են ծանր հանցանք։

Յուրատեսակ բարոյականություն ունեք։ Դրանով կարող եք այլընտրանքային բարոյականության մաստեր կլաս անել անգամ Էրդողանի ու Ալիևի համար»։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից