copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 09:24 04-06-2022

Էրդողանը նշել է Շվեդիայի և Ֆինլանդիայի ՆԱՏՕ-ի անդամ դառնալու պայմանները

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Շվեդիան և Ֆինլանդիան պետք է դադարեն աջակցել ահաբեկչությանը, առաջին հերթին՝ «Քրդստանի աշխատավորական կուսակցությանը», որից հետո Թուրքիան չի առարկի այդ երկրների՝ ՆԱՏՕ-ին անդամակցելուն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Էրդողանի գրասենյակին։

«Նախագահ Էրդողանն ընդգծել է, որ երկու երկրները պետք է հստակ դրսևորեն իրենց դիրքորոշումը․ դադարեցնեն ահաբեկչությանն աջակցելը, չեղարկեն Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցները և հարկ եղած դեպքում դաշնակցային համերաշխություն դրսևորեն։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Սթոլթենբերգը նաև ուշադրություն է հրավիրել ՆԱՏՕ-ի կարևոր դաշնակցի՝ Թուրքիայի ակնկալիքները բավարարելու անհրաժեշտության վրա»,- ասվում է հաղորդագրությունում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ