Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 19:45 03-06-2022

ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Ալինա Կաբաևայի և «Յանդեքսի» հիմնադիրի դեմ

Եվրամիությունը պատժամիջոցների ցուցակում ընդգրկել է «Յանդեքսի» հիմնադիր Արկադի Վոլոժին և օլիմպիական չեմպիոն Ալինա Կաբաևային, որին անվանում են Վլադիմիր Պուտինի մտերիմ։

Պատժամիջոցների վեցերորդ փաթեթի շրջանակում ցուցակում ընդգրկվել են նաև ՌԴ նախագահի մամուլի քարտուղարի երեխաները՝ Ելիզավետա և Նիկոլայ Պեսկովները, ինչպես նաև կինը՝ Տատյանա Նավկան, «Ռոսկոմնադզորի» ղեկավար Անդրեյ Լիպովը, «ՌԻԱ Նովոստի»-ում «Ուկրաինական հարցի վերջնական լուծման» մասին թեզիսներով սյունակի հեղինակ Պյոտր Ակոպովը և միլիարդատեր Ալեքսեյ Մորդաշովի կինը՝ Մարինան:

Պատժամիջոցների ցուցակում են ներառվել նաև Խերսոնի շրջանի «նոր վարչակազմի» ղեկավար և տեղակալ Վլադիմիր Սալդոն ու Կիրիլ Ստրեմոուսովը, ինչպես նաև 64-րդ առանձին գվարդիական մոտոհրաձգային բրիգադի ավելի քան 40 զինծառայող, որոնց Եվրամիությունը համարում է Բուչայում խաղաղ բնակիչների սպանությունների մասնակից։

Իրավաբանական անձանցից պատժամիջոցների ցանկում են УАЗ-ը, КАМАЗ-ը, Военторг-ը Сухой ընկերությունը։

Ընդհանուր առմամբ պատժամիջոցների ցուցակում ներառվել են 65 ֆիզիկական անձ և 18 ընկերություն։

Ամենից շատ դիտված

11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել