copy image url
Ներքին 4 տարի առաջ - 14:06 03-06-2022

Վանեցյանն այսօր նախատեսված ԱԺ արտահերթ նիստին չի մասնակցի, բայց կլինի ԱԺ-ի մոտ

Ընդդիմության պահանջով՝ Ազգային ժողովում այսօր արտահերթ նիստ է նշանակված:

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը կլինի ԱԺ-ի մոտ, բայց շենք չի մտնի:
Այդ մասին հայտնել է «Հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանը։

«Պարոն Վանեցյանը նիստին չի մասնակցի, բայց նա ԱԺ շենքի առջև հավաքված քաղաքացիների կողքին կլինի»,- նշել է Հակոբյանը: