Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 տարի առաջ - 13:31 03-06-2022

Զբաղվածության կենտրոնների ինտեգրացիան միասնական սոցիալական ծառայություններին կարևոր է. Հ. Արշակյան

ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվում է 2021 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը։

Անդրադառնալով միասնական սոցիալական ծառայության համակարգին՝ ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանն ասաց, որ կառավարության հետ բազմիցս քննարկել են պետական մատուցվող ծառայությունների «ֆրոնտ և բեք» համակարգերը, որ լինեն մեկ պատուհանով ծառայություններ մատուցող գրասենյակներ ՀՀ ամբողջ տարածքներում և բովանդակային աշխատանք կատարող ծառայողներ. «Մենք արդեն ունենք երեք տեղ՝ Վանաձորում, Իջևանում և Գյումրիում, «Հայփոստի» ենթակառուցվածքների հիման վրա միասնական ծառայությունների գրասենյակ»։

Սոցապծառայության միասնական ծառայության ինտեգրում նախատեսվո՞ւմ է, թե՞ ոչ, հարցին ի պատասխան՝ նախարարն ասաց. «Եթե խնդիրը լիներ դիմումներ ընդունելու և առաջ տալու մասով, այդ կոմպոնենտով մենք մասնակցում ենք և ունենք աշխատակիցներ»։

ԱԺ փոխխոսնակի խոսքով՝ փորձը ցույց է տալիս, որ այն ընտանիքներում, որտեղ կրթության պակաս կա կամ աշխատանքի և սոցիալական խնդիրների պակաս կա, այնտեղ ընդհանրապես ավելի շատ են երևում սոցիալական տարբեր տեսակի խնդիրներ․ «Այս առումով շատ կարևոր է զբաղվածության կենտրոնների ինտեգրացիան միասնական սոցիալական ծառայություններին։ Զբաղվածության կենտրոն որպես այդպիսին չկա, բայց կան աջակցության կենտորններ»։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել