copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 13:37 03-06-2022

Եվրամիությունը հաստատել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 6-րդ փաթեթը

Եվրամիության խորհուրդը վերջնականապես հաստատել է Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով համապատասխան հայտարարությանը։

Այսպիսով, փաստաթղթի համաձայն, վեց ամսվա ընթացքում ԵՄ երկրները նախատեսում են ամբողջությամբ դադարեցնել ռուսական նավթի, ութ ամսվա ընթացքում՝ ռուսական նավթամթերքի ներկրումը։ Խոսքը ծովով տեղափոխվող նավթի մասին է, ժամանակավորապես բացառությունը վերաբերում է խողովակաշարի նավթին։

Բացի այդ, ռուսական այնպիսի բանկեր, ինչպիսիք են Սբերբանկը, Ռոսսելխոզբանկը և Մոսկվայի վարկային բանկը, կանջատվեն SWIFT միջազգային վճարային համակարգից։

Նաև ԵՄ պատժամիջոցները ենթադրում են Եվրոպայում Ռուսաստանի RTR/RTR Planet, Russia 24, TV Center-International հեռուստաալիքների հեռարձակման արգելք։

Բացի այդ, արգելք կսահմանվի Ռուսաստանի Դաշնության համար խորհրդատվական, աուդիտորական և PR ծառայություններ մատուցելու համար, իսկ ամպային ծառայությունների մատուցումը կսահմանափակվի։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով