Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 3 ամիս առաջ - 22:17 06-02-2026

Ֆոն դեր Լայենը կոչ է արել հաստատել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթը

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը ներկայացրել է Ռուսաստանի դեմ Եվրոպական միության պատժամիջոցների 20-րդ փաթեթը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է Եվրահանձնաժողովի պաշտոնական կայքում։

«Մենք ցուցակում ներառում ենք ևս 43 նավ, դրանց թիվը հասցնելով 640-ի։ Մենք Ռուսաստանի համար նաև բարդացնում ենք «ստվերային նավատորմի» օգտագործման համար լցանավերի ձեռքբերումը և ավելացնում ենք լայնածավալ արգելքներ հեղուկացված բնական գազի լցանավերի և սառցահատների տեխնիկական սպասարկման ու այլ ծառայությունների մատուցման համար՝ ավելի խաթարելու գազի արտահանման նախագծերը»,- նշել է Ֆոն դեր Լայենը։

Եվրահանձնաժողովի նախագահը ԵՄ երկրներին կոչ է արել արագորեն հաստատել նոր պատժամիջոցները։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել