Ուղիղ եթեր
copy image url
Միտք Ներքին 4 տարի առաջ - 09:27 03-06-2022

Պատմական արդարությունը վերականգնելու հույսը կրկին աղոտված է

1988թ․-ի փետրվարին հայությունը Ստեփանակերտում և Երևանում դուրս եկավ փողոց ու հրապարակ՝ պատմական արդարությունը վերականգնելու վճռականությամբ: Խաղաղ պահանջն էր Արցախի կամ ԼՂՀ-ի միացումը Մայր Հայաստանին: Պատմական արդարության վերականգնում, որրովհետև 1921թ. հուլիսին հայերով բնակեցված, հազարամյակներով հայկական համարվող և Մեծ Հայքի նահանգ Արցախը, որ, տրամաբանական է, Խորհրդային Հայաստանի կազմում պետք է լիներ, սակայն Կրեմլի կամքով բռնակցվել էր Խորհրդային Ադրբեջանին:

Երբ Ադրբեջանը փորձեց թրքական ձեռագրով մեզ դաս տալ՝ ցեղասպանություն իրականացնելով Սումգայիթում և Բաքվում, որից հետո նախաձեռնեց արցախահայության սպանդն ու տեղահանությունը, մենք ստիպված էինք ինքնապաշտպանվել և ազատագրել Արցախը՝ այդպես վերականգնելով պատմական արդարությունը: Այդ արդար դատն Ադրբեջանը չընդունեց, իսկ աշխարհը փորձում էր լուծում գտնել՝ արդարության հետ հաշտվելու լուծում:

Ադրբեջանի առաջնորդն իր ժողովրդին տրամադրում էր, որ գնում են ազատագրելու Ղարաբաղը՝ իրենց սրբազան հողերը: Եկեք մի պահ ձեռքներս դնենք խղճներիս և հասկանանք, թե Արցախն ո՞ւմ սրբազան հողն է: Մաշտոցը 5-րդ դարում մեր առաջին դպրոցները բացել է Ամարասում, Հադրութում: Աշխարհի ցանկացած պատմաբանի հարցրեք, թե 5-րդ դարում որտե՞ղ էին թուրքերը, էլ չեմ ասում նրանց ցեղային մնացորդ, թաթարական թերմացք, մինչ օրս վերջնականապես չպարզված՝ ինչ ծագման թափթփուկ ազերիները: Իսկ մինչ Մաշտոցը, առաքյալներն են Հայաստան մուտք գործել՝ իրենց քարոզը սկսելով Արցախից: Ուստի Արցախը մեզ համար է սրբազան հող, իսկ թե ինչո՞վ է առնչվում ազերիների սրբության հետ՝ իրենցից ոչ մեկը չգիտի, ինչպես չգիտեն՝ ալբանացի՞ են, թե՞ թուրք: Իրականում ո՛չ մեկն են, ո՛չ էլ մյուսը:

Այսօր տեսնում ենք, որ պատմական արդարությունը վերականգնելու հույսը կրկին աղոտված է՝ մի ամբողջ ժողովրդի արդար պահանջն ու պայքարը Արցախում, Հայաստանում և Սփյուռքում: Վտանգված է աշխարհի կուրությամբ և խլությամբ: Մենք ասացվածք ունենք. «Արդարությունը հիվանդանում է, բայց չի մեռնում»: Հիմա արդարությունը մեռնում է աշխարհի ձեռքերի վրա և ցանկությամբ՝ մի փոքրիկ տեղում՝ երկար չարչարված՝ երևի վերջինն աշխարհում:


Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել