copy image url
Ներքին 4 տարի առաջ - 14:19 02-06-2022

Կենսաբանության միջազգային 33-րդ օլիմպիադան կանցկացվի 2022 թ. հուլիսի 10-18-ը Երևանում

Հայաստանի Հանրապետությունում կայանալիք Կենսաբանության միջազգային 33-րդ օլիմպիադայի աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստում քննարկվել է նախապատրաստական և կազմակերպչական աշխատանքների ընթացքը:

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ նիստը վարել է հանձնաժողովի նախագահ, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Քննարկմանը մասնակցել են ՀՀ առողջապահության նախարարության և ոստիկանության, ինչպես նաև հանձնաժողովի կազմում ընդգրկված ԿԳՄՍ նախարարության և Երևանի պետական համալսարանի ներկայացուցիչները, «2022 թվականին Հայաստանում կայանալիք կենսաբանության միջազգային օլիմպիադա» ծրագրի ղեկավար Գայանե Ղուկասյանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ օլիմպիադային ակնկալվում է 70 երկրի պատվիրակությունների մասնակցություն` յուրաքանչյուր երկրից 4-ական աշակերտ՝ իրենց ուղեկցողներով:

Քննարկվել են օլիմպիադայի ընթացքում հակահամաճարակային միջոցառումների իրականացման, լուսաբանման, մշակութային միջոցառումների կազմակերպման և արարողակարգին առնչվող հարցեր:

Կենսաբանության միջազգային 33-րդ օլիմպիադան անցկացվելու է 2022 թվականի հուլիսի 10-18-ը Երևանում:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում