copy image url
Ներքին 4 տարի առաջ - 12:41 02-06-2022

Մեկնարկում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունման գործընթացը. ԿԳՄՍՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը սկսում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝ 2022-2023 ուսումնական տարում ՀՀ նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում ընդունվելու համար:

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ օտարերկրյա քաղաքացիները՝ սփյուռքահայ և օտարազգի դիմորդները, փաստաթղթերը պետք է ԿԳՄՍ նախարարություն ներկայացնեն հետևյալ ժամկետներում՝

Անվճար առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրով սփյուռքահայ դիմորդների ընդունելության համար՝ 2022 թ. հունիսի 15-ից մինչև օգոստոսի 25-ը ներառյալ:
Վճարովի առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով սփյուռքահայ և օտարազգի դիմորդների ընդունելության համար՝ 2022 թ. հունիսի 15-ից մինչև սեպտեմբերի 23-ը ներառյալ:
Վճարովի առկա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության համար՝ 2022 թ. հունիսի 15-ից մինչև հոկտեմբերի 7-ը ներառյալ:
Վճարովի հեռակա ուսուցմամբ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով ընդունելության համար՝ 2022 թ. հունիսի 15-ից մինչև հոկտեմբերի 14-ը ներառյալ:
Վճարովի հետբուհական՝ ասպիրանտի կրթական ծրագրով ընդունելության համար՝ 2022 թ. հունիսի 15-ից մինչև դեկտեմբերի 1-ը ներառյալ:
Վճարովի առկա ուսուցմամբ նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ընդունելության համար՝ 2022 թ. հունիսի 15-ից մինչև օգոստոսի 25-ը ներառյալ:
Վճարովի հեռակա ուսուցմամբ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ընդունելության համար՝ 2022 թ. հունիսի 15-ից մինչև հոկտեմբերի 15-ը ներառյալ:
Վճարովի առկա ուսուցմամբ նախապատրաստական բաժանմունքում ընդունելության համար՝ 2022 թ. հունիսի 15-ից մինչև նոյեմբերի 10-ը ներառյալ:

Դիմումներն ու համապատասխան փաստաթղթերը ԿԳՄՍՆ արտաքին կապերի և սփյուռքի վարչությունում ընդունվում են աշխատանքային օրերին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն: Ընդմիջում՝ 13:00-14:00:
Պահանջվող փաստաթղթերին և լրացուցիչ այլ տեղեկատվության կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ