Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 20:16 01-06-2022

Ուկրաինան չի օգտագործի մեր զենքերը Ռուսաստանին հարվածելու համար. ԱՄՆ պետքարտուղար

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ համատեղ մամուլի ասուլիսում ասել է, որ Ուկրաինան գործընկերներին վստահեցրել է, որ Վաշինգտոնի կողմից Կիևին փոխանցված հեռահար սպառազինության համակարգերը չեն օգտագործվի Ռուսաստանի տարածքին հարվածելու համար։

Բլինկենի խոսքով, սպառազինությունների նոր փաթեթը կամրապնդի Ուկրաինայի դիրքերը ցանկացած բանակցություններում, սակայն նա կասկած է հայտնել, որ բանակցային գործընթացը մոտ ապագայում կշարունակվի։

Ուկրաինայում պատերազմը կարող է ավարտվել ցանկացած պահի, բավական է, որ Ռուսաստանը դադարեցնի ագրեսիան, հիշեցրել է ամերիկացի պետքարտուղարը, սակայն մինչ այժմ Վաշինգտոնը չի տեսնում իրադարձությունների նման զարգացման հավանականությունը մատնանշող նշաններ։

Բլինկենը ևս մեկ անգամ մտավախություն է հայտնել, որ պատերազմը երկարաձգվելու է երկար ամիսներ, և վստահեցրել է՝ ԱՄՆ-ն հոգ կտանի, որ ուկրաինական զորքերը հագեցած լինեն արդյունավետ պաշտպանության համար անհրաժեշտ ամեն ինչով։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել