Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 13:09 01-06-2022

Գործատուն իր աշխատակցի հետ պետք է հասնի նրան, որ իր ամբողջ եկամուտները հայտարարագրվեն․ Տիգրան Խաչատրյան

Աժ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվում է 2021 թվականի բյուջեի կատարողականը։

Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը, իր զեկույցում պատասխանելով ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարկյանի հարցին, թե կա տպավորություն, որ ծրագրով եկամտահարկի վերադարձի մասին օրենքը, որ գործում է, տարածվում է նաև մարզերում, այստեղ կա նաև տենդենց, որ այդ ճանապարհով շահույթները նվազեցնում են, բացի դրանից՝ ուրիշ տենդենց կա՞, թե՞ չկա, ասաց․

«Ոչ թե տնտեսվարող սուբյեկտներն են շահույթը նվազեցնում, այլ տնտեսվարող սուբյեկնտներն ավելի շատ չափով են հայտարարագրում այն աշխատավարձերը, որոնք իրականում վճարում են իրենց աշխատակիցներին։ Եթե անցյալում կարող էր լինել պայմանավորվածություն, որ աշխատավարձի մի մասը գրանցեն, մյուսը՝ չգրանցեն, ապա հիմա նաև տնտեսական շարժառիթ կա, թե ինչու պետք է աշխատակիցը շահագրգռված լինի ու սպասի, որ իր գործատուն ամբողջ աշխատավարձը հայտարարագրում անի, որպեսզի կարողանա իր եկամտային հարկը փոխհատուցելով՝ վճարի իր հիփոթեքի տոկոսները։ Մենք չենք մտածում, որ միայն վարչարարության շնորհիվ պետք է հարկահավաքումը բարելավվի, այլև ստեղծել ենք տնտեսական այնպիսի մեխանիզմներ, որ աշխատակիցը իր գործատուի հետ հասնի նրան, որ իր ամբողջ եկամուտները հայտարարագրվեն, քանի որ մենք հիփոթեքի տոկոսները հանում ենք եկամտային հարկի գումարից»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը

Ձեզ գուցե հետաքրքրի