copy image url
Ներքին 4 տարի առաջ - 23:53 31-05-2022

Կիրառել բացառիկ խափանման միջոցը եւ թույլատրելի չճանաչել նրա նկատմամբ գրավի կիրառումը աբսուրդային է․ պաշտպան

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է քննիչի միջնորդությունը Միքայել Բադալյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին, այնուհետեւ դատախազությունը բողոք է ներկայացրել Վերաքննիչ քրեական դատարան, որտեղ մասնակի բավարարվել է բողոքը․ մեկ ամիս ժամկետով նրա նկատմամբ կիրառվել կալանավորումը։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Միկա Բադալյանի պաշտպան Ժիրայր Ղարագյոզյանը:

«Այն մեղադրանքը, որն առաջադրված է Միքայել Բադալյանին, որպես պատիժ սահմանում է տուգանք, ազատազրկում մինչեւ 3 տարի ժամկետով, այսինքն՝ դա միջին ծանրության հանցանք է ու այդ դեպքում կիրառել բացառիկ խափանման միջոցը եւ թույլատրելի չճանաչել նրա նկատմամբ գրավի կիրառումը, աբսուրդային է»,- գրել է նա: