copy image url
Ներքին 4 տարի առաջ - 23:46 30-05-2022

Այսպիսի մարդիկ չպետք է անպատիժ մնան․ Նաիրի Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել․

«Արցախի նկատմամբ ատելություն ու հայհոյանք տարածող այս տղայի դեմ քրեական հետապնդումը շուտով կարող է իրականություն դառնալ։ Համենայն դեպս, ՀՀ ԱԱԾ-ում իմ դիմումի հիման վրա գործին ընթացք է տրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի (ազգային արժանապատվությունը նվաստացնելուն ուղղված գործողություն) հիման վրա (3-6 տարվա ազատազրկում)։

Այսպիսի մարդիկ չպետք է անպատիժ մնան, և ընկերներիս հետ ես այդ առումով գնալու եմ մինչև վերջ։

Սիրելի հայրենակիցներ, խնդրում եմ, եթե ճանաչում եք սրան և գիտեք սրա իսկական անուն, ազգանունը, փաստացի և գրանցված բնակության հասցեն, ծննդյան ամսաթիվ և այլն, ուղարկեք անձնական նամակով։ «Ռուստամ Ավագյան» անունով անձի մասին որքան հստակ տեղեկություն ունենանք, այնքան արագ կօգնենք ԱԱԾ-ին՝ արագ հարուցել քրեական գործը և կալանավորել այդպիսի հանցագործներին»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին