Ուղիղ եթեր
copy image url
Միտք Ներքին 4 տարի առաջ - 20:51 30-05-2022

Շիշը վախեցնում է Փաշինյանին, Շիշ Բռնողը՝ ոչ

Երեւանում ընթանում է բռնցքամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը: Նիկոլ Փաշինյանը բռնցքամարտ չի սիրում, բայց նրա PR-ով զբաղվողները հարմար են գտել, որ գոնե մեկ անգամ ներկա գտնվի առաջնությանը: Չէ՞ որ պետք է ցույց տա, որ ամեն ինչ կարգին է, երկրում տեղի ունեցող հուզումներն ու Ոստիկանության վայրագությունները նորմալ են ու բնականոն:

Եվ ահա նա՝ Աննա Հակոբյանի ու Աշոտիկի հետ, գումարած մեծաթիվ անվտանգության աշխատողներն ու աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ու Արփին, համատեղ բռնքամարտ են դիտել: Սակայն քանի որ Նիկոլ Փաշինյանը պաթոլոգիկ վախ ունի ուժեղ մարդկանց, ուժեղ անհատականությունների, ուժեղ մարզիկների ու անգամ ուժեղ կարկուտի հանդեպ, հրահանգել է հնարավորինս անվտանգ դարձնել իր «շրջակայքը»: Դրա համար նրանից բավականին հեռու նստած մարդկանց «Կոլայի» ու ջրերի շշերը սկսել են հավաքել: Հետաքրքիր է, որ շիշը վախեցնում է Փաշինյանին, Շիշ Բռնողը՝ ոչ:

Աննա Հակոբյանն, իհարկե, էրատոական փորձ ունի, մարզումների ժամանակ նույնիսկ փորձել է զենքով նշան բռնել՝ փակելով ոչ այն աչքը, որը պետք է փակեր, բայց մեկ է՝ բռնցքամարտն իրենը չէ: Սիրով բռնցքամարտի առաջնության փոխարեն կմասնակցեր, օրինակ, շվեյցարական ժամացույցների ցուցահանդեսի, որից մի բան օրերս նվեր է ստացել, բայց դե ստիպված է ամուսնուն ուղեկցել ու հետաքրքրվածության իմիտացիա ստեղծել:

Իսկ Աշոտիկը ռոք է սիրում եւ ոչ միայն: Բայց այդ «ոչ միայն»-ի մեջ եւս բռնցքամարտի առաջնությունը հաստատ չի մտնում:

Դե Արփին էլ երեխա է, լրիվ այլ հետաքրքրություններ ունի:

Ի դեպ, առաջնությունը դիտելու եկած անձանց պայուսակները ստուգելուց զատ հատուկ հարցրել են .«Հո Արցախի դրոշ չունե՞ք»:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել

Ձեզ գուցե հետաքրքրի