Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 20:29 30-05-2022

ՌԴ-ի դեմ ԵՄ պատժամիջոցներն առայժմ չեն վերաբերի խողովակաշարերով նավթի ներկրմանը

Եվրոպացի դիվանագետներն այսօր շարունակել են իրենց փորձերը՝ համաձայնեցնելու պատժամիջոցների փոխզիջումային տարբերակը, որը վերաբերում է ռուսական նավթի ներկրմանը։

ԵՄ գագաթնաժողովի առաջին օրվա նախօրեին՝ մայիսի 30-ին, խնդիր էր դրվել համաձայնության գալ, որ Ռուսաստանից հում նավթի ներկրման արգելքն առայժմ չի ազդի խողովակաշարերով մատակարարումների վրա։ Նավթի էմբարգոն Ուկրաինա ռազմական ներխուժման համար Մոսկվայի դեմ պատժամիջոցների առաջիկա վեցերորդ փաթեթի մի մասն է:

Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ ընթացիկ գագաթնաժողովի համաձայնագրի նախագծում ասվում է, որ սահմանափակումների հաջորդ փաթեթը կվերաբերի ԵՄ մատակարարվող ռուսական հում նավթին և նավթամթերքին՝ խողովակաշարերի ժամանակավոր բացառմամբ։ Այսպիսով՝ Հունգարիան, Սլովակիան և Չեխիան, որոնք նավթ են ստանում «Դրուժբա» խողովակաշարով, դեռ որոշ ժամանակ կպահպանեն այդ հնարավորությունը։

Հայտարարության նախագծում նշվում է նաև, որ մինչև տարեվերջ ԵՄ երկրները կհրաժարվեն ծովով մատակարարվող ռուսական նավթից։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան