copy image url
Միտք Ներքին 4 տարի առաջ - 10:23 30-05-2022

«Լույսերի հեղափոխություն». Վահե Հովհաննիսյան

Լույսերի հեղափոխություն

Բազմահազարանոց երթերի ժամանակ մարդիկ մի պահից միացնում են հեռախոսների լույսերը։ Պատկերը և մթնոլորտն այդպես դառնում են շատ տպավորիչ, բայց ինձ ավելի հետաքրքրում է դրա խորքային իմաստը։

Հրաշալի կլիներ, եթե Հայաստանում սկիզբ առած և թափ հավաքող շարժումը կոչեինք լույսերի հեղափոխություն։ Ոչ միայն կոչեինք, այլև ամեն ինչ անեինք, որպեսզի բովանդակությունն ու մթնոլորտը հենց այդպիսին էլ լինեն ու մնան։

Այսօրվա իշխանությունը ևս հանրահավաքներին լապտերներ էր գործածում, սակայն ի վերջո իշխանության եկավ սև ժապավեններով, դագաղներով, պսակներով, թշնամանք ու ատելություն քարոզելով, ու մեր երկիր բերեց չդադարող մահ ու ավերածություն։ Այս սև փուլից մենք պետք է դուրս գանք, պետք է սևը փոխարինենք հույսով։

Մենք սա պետք է փոխենք՝ լույս ու համերաշխություն բերելով։ Լույսի գաղափարը շարժմանը կտա նոր բովանդակություն, նոր կոնսոլիդացիա։

Դիմադրության շարժումը կարող է իսկապես դառնալ լույսերի հեղափոխություն։ Սա պոզիտիվ շարժում է, որն ուզում է ժողովրդին ցույց տալ թունելի վերջի լույսը։ Այսօրվա՝ պետական մակարդակի դատարկախոսությունը և գործի չիմացությունը պետք է փոխարինել աշխատանքի ու գրագիտության լույսով։ Հանրության ներսի թշնամական բարիկադները պիտի քանդենք, որ լույսը հասնի բոլորին։

Լույսը չպիտի լինի ընդամենը քարոզչական քայլ, տեխնիկական հնարք, որ պարզապես երթին արտաքին փայլ է հաղորդում։ Լույս՝ նշանակում է բաց ճակատով, պարզ խոսակցություն՝ մեր խնդիրների շուրջ, նշանակում է՝ չվախենալ ծանր հարցերից, նշանակում է՝ վեր կանգնել նեղ անձնական շահերից, նշանակում է՝ այս շարժումը վերածել մեր երկրի դժվար հարցերին պատասխաններ ու լուծումներ բերող պրոցեսի։

Սա կարող է դառնալ այն լույսը, որը վերջ կտա ազգային ստորացմանը։ Այն լույսը, որը կարող է Կովկասում արդար ու կայուն խաղաղություն ստեղծել։ Անհուսությունը, վաղվա օրվա հանդեպ վախը, մարդկանց սրտերին տիրող մութը պետք է ցրենք լույսով։

Չարությունը, բզկտվածությունը, խեղճությունը, որ սև ամպի նման կախվել են մեր երկնքում, պետք է ցրվեն խաղաղ ու վստահ լույսով։ Համահայկական համերաշխության ու քաղաքակրթական բովանդակության լույսով։


Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ

Ամենից շատ դիտված

18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար