copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 14:34 28-05-2022

ՆԱՏՕ-ի հարցով Ֆինլանդիայի և Շվեդիայի հանդիպումը Թուրքիայի հետ արդյունք չի տվել

Մայիսի 25-ին Թուրքիայի հանդիպումը Ֆինլանդիայի և Շվեդիայի հետ՝ ՆԱՏՕ-ին նրանց անդամակցության վերաբերյալ, չի օգնել առաջ շարժվել հարցի լուծման ուղղությամբ։ Բանակցությունները կշարունակվեն, սակայն դրանց ամսաթիվն անհայտ է, հաղորդում է Reuters-ը:

Հելսինկին և Ստոկհոլմը ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ են ներկայացրել իրենց անվտանգության համար մտավախության պատճառով՝ Ուկրաինայի վրա ռուսական հարձակումից հետո։ Անկարան կարծում է, որ սկանդինավյան երկրներն աջակցում են Թուրքիայում ահաբեկչական ճանաչված Քրդստանի աշխատավորական կուսակցությանը, և արգելափակում է Հելսինկիի և Ստոկհոլմի անդամակցությունը Հյուսիսատլանտյան դաշինքին։

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարան Շվեդիայից և Ֆինլանդիայից ակնկալում է ահաբեկիչներին ցուցաբերվող աջակցության դադարեցում։ Այդ դեպքում Թուրքիան կհանի իր առարկությունները ՆԱՏՕ-ին այդ երկրների անդամակցության վերաբերյալ։ Երկու երկրներն էլ հայտարարել են, որ ողջունում են Անկարայի հետ գործողությունները համակարգելու հնարավորությունը։

ՆԱՏՕ-ին անդամակցելու համար անդամ երկրներից պահանջվում է միաձայն աջակցություն։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել