copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 10:47 12-01-2022

ԱՄՆ-ը պատրաստ է Ֆինլանդիայի և Շվեդիայի հետ քննարկել ՆԱՏՕ-ին անդամակցության հարցը՝ այդ երկրների ցանկության դեպքում

ԱՄՆ իշխանությունները պատրաստ են Ֆինլանդիայի և Շվեդիայի հետ քննարկել ՆԱՏՕ-ին նրանց անդամակցության հնարավորությունը՝ այդ երկրների ցանկության դեպքում։ Այս մասին երեքշաբթի օրը Պետդեպարտամենտում լրագրողների հետ զրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորիա Նուլանդը։

«Կարծում եմ, որ հինգ (ԱՄՆ) վարչակազմերը, որոնցում ես աշխատել եմ, միշտ ասել են Ֆինլանդիային և Շվեդիային. «Ցանկացած պահի, երբ կցանկանաք մեզ հետ քննարկել (ձեր) անդամակցության (դաշինքին) հարցը, մենք պատրաստ ենք դա անել»,- ասել է նա:

Միաժամանակ Նուլանդն ընդգծել է, որ Ֆինլանդիան և Շվեդիան, ինչպես ցանկացած այլ երկիր, որը ցանկություն է հայտնել անդամակցել ՆԱՏՕ-ին, կգնահատվեն դաշինքի «բարձր չափանիշներին համապատասխան»։ «Ակնհայտ է, որ նրանք վաղուց են ստեղծել կայուն ժողովրդավարություններ, ուստի այս խոսակցությունը մի փոքր այլ կլինի, քան այն երկրների հետ, որոնք ժողովրդավարական համակարգի անցնելու փուլում են և գործ ունեն լուրջ խնդիրների՝ կոռուպցիայի, (բարդ) տնտեսական բարեփոխումների, ժողովրդավարության (ցածր) կայունության հետ»,- պարզաբանել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը:

Շվեդիան և Ֆինլանդիան ՆԱՏՕ-ի անդամ չեն և այս կազմակերպության հետ աշխատում են որպես գործընկեր պետություններ։

Ամենից շատ դիտված

17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան