copy image url
Ներքին 4 տարի առաջ - 11:42 28-05-2022

Վանեցյանը կարճատև այցով Եվրոպայում է՝ առողջական հարցերով․ Սոս Հակոբյան

Արթուր Վանեցյանը կարճատև այցով եվրոպայում է՝ առողջական հարցերով։ Այս մասին Oragir.news-ի հետ զրույցում «Հայրենիք» կուսակցության մամլո խոսնակ Սոս Հակոբյանը։

Այսօր՝ վաղ առավոտից, տեղեկություն էր տարածվում այն մասին, որ վաղ առավոտյան՝ 4։30-ի դրությամբ, Արթուր Վանեցյանը լքել է Հայաստանը։ Ֆեյսբուքյան օգտատերերը գրում էին, որ Վանեցյանը մեկնում է Գերմանիա։

Հարցին, թե Վանեցյանը Հայաստանում կլինի՞ մինչև ընդդիմության հրավիրած ԱԺ արտահերթ նիստի օրը, Հակոբյանը դրական պատասխան տվեց։ «Այո՛, իհարկե, պարոն Վանեցյանը 2-3 օր է բացայայելու»։

Հիշեցնենք, որ ՀՀ ազգային ժողովն արտահերթ նիստ կգումարի հունիսի 3-ին: Արտահերթ նիստ գումարելու նախաձեռնությամբ էին հանդես եկել ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ստորագրել է արտահերթ նիստ գումարելու որոշում:

Ըստ այդ որոշման՝ նիստը կգումարվի հունիսի 3-ին՝ ժամը 16:00-ին: Օրակարգում ընդգրկված է մեկ հարց՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացրած «Հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական հարաբերությունների կապակցությամբ» Ազգային ժողովի հայտարարության նախագիծը:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը