copy image url
Մամուլ 4 տարի առաջ - 08:41 28-05-2022

Իշխանությունների PR-ն ապահովող Հանրայինի նոր լրատվական ալիքի համար` 2 մլն դոլար. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«2022 թվականի բյուջեով Հանրային հեռուստաընկերությանը ավելի քան 6 մլրդ դրամ է հատկացվել (6 մլրդ 327 մլն): Այս թիվը «Ժողովուրդ» օրաթերթին Ֆինանսների նախարարությունից տրամադրեցին։ Նման միջոցներով Հանրայինը նախեւառաջ օրվա իշխանության հրանագ-պատվերն է կատարում։ Այդպես միշտ է եղել, ու Հ/Ը-ի քաղաքականության հիմքում ոչ թե մասնագիտական պրոֆեսիոնալ կարծիքն է եղել, այլ այդ պահին երկիրը կառավարող քաղաքական ուժի ճաշակը, քմահաճույքն ու հանձնարարականը։
Ի տարբերություն «նախկինների», սակայն, Փաշինյանի քկառավարությունը շատ ավելի հեռուն է գնացել ու այս տարի, բացի տարեկան 6 մլրդ դրամը, որ ամերիկյան մոտ 12 մլն դոլարին է համարժեք, Հանրային հեռուստաընկերությանը բյուջեից լրացուցիչ ավելի քան 420 մլն դրամ գումար էլ է հատկացրել: «Ժողովուրդ» օրաթերթին հեռուստաընկերության հանրային կապերի բաժնից փոխանցեցին. «Նախորդ տարի Հանրային հեռուստաընկերությանը հատկացվել է լրացուցիչ 427 մլն դրամ գումար՝ գործարկելու Առաջին լրատվական ալիքը»:
Փաստորեն, Հանրայինի պաշտոնական կայքից առանձին գործող լրատվական կայքն ու լրատվական բլոկը լրացուցիչ մոտ 430 մլն գումար է ստացել պետությունից՝ սրան էլ հավելած կոմերցիայի ու գովազդի հանգամանքը, ինչից առատորեն օգտվում է Հանրայինը փոփոխված օրենքով. ստացվում է՝ միայն հանրայինի նոր լրատվական ալիքի համար ծախսվում է մոտավոր մինչև 1 մլրդ գումար ( 2 մլն դոլար)։
Առաջին ալիքի լրատվական ծրագիրն իրականում ասես վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անձնական PR-ն ապահովող հարթակ է: Այստեղ ամեն բան ըստ կառավարական կաբինետի հրահանգների է որոշվում: Գեղեցիկ քողի տակ է ներկայացվում կառավարության ամեն մի աննշան ծրագիր ճիշտ, ինչպես նախկինում:

Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» օրաթերթի գործունեության դադարից հետո, փաստորեն, իշխանությունը վարչապետի, նրա կաբինետի ու շրջապատի համար որոշել է պետության հաշվին նոր կայք հիմնել՝ «Առաջին լրատվական ալիք»-ի անվան ներքո»:
Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում

Ձեզ գուցե հետաքրքրի