copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 22:12 27-05-2022

Թբիլիսիի կենտրոնում կրակոցներ են հնչել. կան վիրավորներ

Թբիլիսիի Վակե թաղամասում, որտեղ այսօր մոպեդով հրաձիգը կրակել է երկու երիտասարդ տղամարդու, աշխատում են դատաբժշկական փորձագետները, հաղորդում է «Նովոստի-Գրուզիան»։ Միջադեպը տեղի է ունեցել Արաքիշվիլի փողոցում։

Interpressnews-ի հաղորդմամբ, կրակոցներն ուղղված են եղել մեքենայում նստած մարդկանց վրա, երբ նրանց մեքենան կանգ է առել լուսացույցի մոտ։ «Ռուսթավի-2»-ի տեղեկություններով, շուրջ տասը կրակոց է արձակվել։

Հրազենային վնասվածքներով երկու տուժածն էլ տեղափոխվել են հիվանդանոց: Ներքին գործերի նախարարությունը միջադեպի վերաբերյալ դեռ հայտարարություն չի արել։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին