copy image url
Ներքին 4 տարի առաջ - 21:11 27-05-2022

Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում ավարտական հանդիսավոր արարողություն է իրականացվել․ ՊՆ

Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում մայիսի 27-ին անցկացվել է 2021-2022թթ․ ուսումնական տարվա ավարտական հանդիսավոր արարողությունը։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից, շնորհավորելով մոնթեականներին կրթօջախն ավարտելու կապակցությամբ՝ վարժարանի պետ Գեղամ Սարգսյանն ուրախությամբ արձանագրել է, որ շրջանավարտների ավելի քան 80 տոկոսը ցանկություն է հայտնել հետագա ուսումը շարունակել Հայաստանի և արտերկրի բարձրագույն ռազմաուսումնական հաստատություններում, ինչը վարժարանի արդյունավետ գործունեության վառ ապացույցն է։ Շրջանավարտների շարքում նաև երկու աղջիկներ են, որոնք նույնպես որոշել են հետագա կրթությունը կապել հայրենիքի պաշտպանի մասնագիտության հետ։

«Գեղամ Սարգսյանը և վարժարանի ուսուցչական կազմը շրջանավարտներին հորդորել են մշտապես բարձր պահել մոնթեականի կոչումը, հասնել նորանոր բարձունքների, պատվով ու նվիրումով ծառայել հայրենիքին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ միջոցառման ավարտին ուսումնական տարվա լավագույն արդյունքներ գրանցած սաները պարգևատրվել են նվերներով, շնորհակալագրերով և անվանական մրցանակներով:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը