copy image url
Ներքին 4 տարի առաջ - 17:45 27-05-2022

ՀՀ ՄԻՊ-ը առցանց ձևաչափով մասնակցել է Օմբուդսմենների միջազգային ինստիտուտի Եվրոպական կոնֆերանսին

Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը մայիսի 26-27 առցանց ձևաչափով մասնակցել է Միջազգային օմբուդսմենների ինստիտուտի 2022թ․ Եվրոպական կոնֆերանսին և Գլխավոր Ասամբլեային (The 2022 European IOI Conference and General Assembly)։

ՄԻՊ-ից հայտնում են, որ Գլխավոր Ասամբլեայի շրջանակներում քննարկվել են Միջազգային օմբուդսմենների ինստիտուտի (ՄՕԻ) կողմից իրականացվող ծրագրերի ընթացքը, Եվրոպայում ՄՕԻ հետագա գործունեությոնը, ինչպես նաև ԵՄ ինստիտուտների հետ հարաբերությունների ռազմավարության մշակման և Օմբուդսմենների ու նրանց աշխատակազմի էթիկայի նորմերի ուղեցույցի մշակման համար աշխատանքային խմբերի ձևավորմանը վերաբերող հարցեր։

Օրակարգային հարցերի քննարկման շրջանակներում Գրիգորյանը կարևորել է Օմբուդսմենների ու նրանց աշխատակազմի էթիկայի նորմերի ուղեցույցի մշակումը ու իր հետաքրքրությունն ու պատրաստակամությունն է հայտնել մասնակցելու ձևավորվելիք մասնագիտական խմբի աշխատանքներին։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից