copy image url
Արտաքին Ներքին 4 տարի առաջ - 17:28 27-05-2022

Ադրբեջանի ՄԻՊ-ը պահանջում է «հիմնարար միջոցներ ձեռնարկել Հայաստանի նկատմամբ»

Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատար Սաբինա Ալիեւան դիմել է միջազգային կազմակերպություններին՝ ականների հետ կապված հարցերով:

Ինչպես հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները, դիմումի մեջ ասվում է, որ «Ադրբեջանի դեմ Հայաստանի ռազմական ագրեսիայի եւ օկուպացիայի տարիներին տեղադրված ականները դեռ պոտենցիալ վտանգ են ներկայացնում մարդկանց կյանքի եւ առողջության համար»։ Նրա խոսքով՝ այսօր Ադրբեջանի եւս մի քաղաքացի՝ ներքին զորքերի զինծառայող է պայթեցվել ականի վրա եւ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել։ «Մենք խստորեն դատապարտում ենք այս միջադեպերը, որոնք լուրջ խոչընդոտ են տարածաշրջանում խաղաղության եւ անվտանգության համար, եւ եւս մեկ անգամ կոչ ենք անում միջազգային կազմակերպություններին մանրակրկիտ միջոցներ ձեռնարկել Հայաստանի նկատմամբ, որպեսզի այն տրամադրի ականապատ դաշտերի ճշգրիտ քարտեզները»,- ասել է օմբուդսմենը։

Նշենք, որ Հայաստանը վաղուց է հանձնել իր տրամադրության տակ եղած ականապատ դաշտերի քարտեզները։ Սակայն Ադրբեջանը պնդում է, որ «քարտեզները ճշգրիտ չեն» եւ չի խնայում անգամ սեփական քաղաքացիներին՝ գերիներին չվերադարձնելու «օրինական» պատճառ ունենալու համար։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը

Ձեզ գուցե հետաքրքրի