Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 11:32 27-05-2022

ԵԱՏՄ երկրների ղեկավարները կմասնակցեն կազմակերպության 2022 թվականի առաջին գագաթնաժողովին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Եվրասիական տնտեսական միության երկրների (Հայաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան, Ռուսաստան) գործընկերների հետ միասին կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին։ Առաջնորդների քննարկման է ներկայացվելու «հնգյակի» անդամների տնտեսական փոխգործակցությանը վերաբերող մեկուկես տասնյակ հարց։

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը տեղի կունենա Ղրղզստանի նախագահությամբ՝ տեսակոնֆերանսի ձևաչափով։ Նիստը վարելու է Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը։ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների ղեկավարներից բացի, որպես դիտորդներ, գագաթնաժողովին կմասնակցեն Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը և Կուբայի նախագահ Միգել Դիաս-Կանելը։ Կազմակերպությունն ունի ևս մեկ դիտորդ՝ Մոլդովան։

Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում նշվում է, որ պետությունների ղեկավարներին կզեկուցվի մինչև 2025 թվականը Եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունների կատարման մասին՝ 2021 թվականի արդյունքներով, 2021թ.-ին ԵԱՏՄ-ի միջազգային գործունեության հիմնական ուղղություններով տարված աշխատանքների մասին։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել