copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 17:35 26-05-2022

Միգուցե և փառք Աստծու. Պուտինը՝ ՌԴ-ն լքած ընկերությունների մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ելույթ է ունեցել Եվրասիական տնտեսական համաժողովի լիագումար նիստում։ Նրա ելույթի մի մասը նվիրված էր Ռուսաստանից միջազգային ընկերությունների հեռանալուն և Ուկրաինա ներխուժման պատճառով Ռուսաստանի Դաշնության դեմ սահմանված պատժամիջոցներին։

«Այո, շատերը հայտարարել են, որ հեռանում են: Գիտեք, երբեմն նայում ես նրանց, ովքեր հեռանում են՝ միգուցե և փառք Աստծու,- Պուտինի ելույթը մեջբերում է «ՌԻԱ Նովոստի»-ն։- Մենք կլցնենք նրանց խորշերը։ Մեր բիզնեսը, մեր արտադրությունը, այն արդեն մեծացել է և ապահով կնստի մեր գործընկերների կողմից պատրաստված հողին։ Ոչինչ չի փոխվի».

Խոսելով պատժամիջոցների մասին, որոնց շրջանակներում, մասնավորապես, արգելվում է շքեղության ապրանքների ներմուծումը Ռուսաստան, Պուտինը հայտարարել է. «Ոչինչ չի փոխվի, իսկ նրանք, ովքեր կցանկանան ներմուծել ինչ-որ լյուքս-ապրանքներ, նրանք կարող են դա անել, բայց դա նրանց համար կլինի փոքր-ինչ թանկ» (մեջբերումը՝ «Ինտերֆաքսի»):

«Բայց դրանք այն մարդիկ են, ովքեր այսպես թե այնպես վարել են «Մերսեդես 600-х»: Եվ նրանք կշարունակեն վարել, վստահեցնում եմ ձեզ, նրանք կբերեն որտեղից իրենց հարմար է, որ երկրից հարմար է»,- ասել է Պուտինը՝ հավելելով, որ «դա Ռուսաստանի համար կարևոր չէ»։

Կարևոր են, շարունակել է նա, «ինժեներական կենտրոնները, գիտական ​​կենտրոնները, որոնք հանդիսանում են սեփական զարգացման բազա»։ «Ահա սրա մասին մենք պետք է մտածենք, ահա այս ուղղությամբ մենք պետք է աշխատենք և ԵվրԱզԷՍ-ի շրջանակներում, և լայն իմաստով մեր գործընկերների հետ, նրանց, ովքեր ցանկանում են համագործակցել մեզ հետ»,- ասել է նա:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող