copy image url
Ներքին 4 տարի առաջ - 16:14 25-05-2022

Հայաստանի գլխին սև, մութ ամպեր են կուտակվում․ Հրանտ Բագրատյան

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․

«Հայաստանի գլխին սև, մութ ամպեր են կուտակվում։ Ավելի ճիշտ՝ կուտակում են։ Իշխանությունները, բնավորության համաձայն, խաղեր են տալիս մերթ Արևմուտքի, մերթ ՌԴ հետ։ Մայիսը կարելի է համարել Արևմուտքի միամսյակ։

Նախ, անհաջող եռակողմ հանդիպում Բրյուսելում Ալիևի մասնակցությամբ։ Արցախի հանրապետության մասին ոչ մի խոսք, կցկտուր ակնարկներ կուլտուր ավտոնոմիայի ուղղությամբ։ Սա, ի դեպ, ի գիտություն եվրամետներին։ Այնուհետև ՀՀ Նախագահը Դավոսում հանդիպում է ՌԴ թշնամի երկրների նախագահներին (Լեհաստան, Լիտվա, Լատվիա, Էստոնիա), հրավիրում նրանց Հայաստան։ Ի՞նչ գործ ունես։ Դիտավորյալ ե՞ս անում, թե՞ ուրիշ մեկին չես գտնում, որ քեզ հետ հանդիպի։

Այս ամենի զարդը ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը դարձավ։ Երեկ հայտնի դարձավ, որ նրա ղեկավարած հիմնարկը ՀՀ ֆոնդային բորսայի 65%-ը վաճառել է լեհերին։ Սա, ենթադրում եմ, իսպառ կվերացնի ռուսական, չինական ու իրանական ընկերությունների ցուցարկումը հետայսու։ Մինչդեռ այդ 3 երկրների հետ ՀՀ տնտեսական կապերի 50%-ն ունենք։ Մ.Գալստյանի մյուս «քաջագործությունը» դրամի արժևորումն է. նա պարզապես չի չեզոքացնում արտարժույթի ժամանակավոր բնույթ ունեցող դրական հոսքերը։ Արդյունքում՝ տնտեսական շարունակվող լճացում։ Իրոք, ոչ մի լավ բան չի երևում»։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում