copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 12:37 25-05-2022

Բայդենը Տեխասի դպրոցում տեղի ունեցած միջադեպից հետո կրկին կոչ է արել խստացնել զենքի շրջանառության վերահսկողությունը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ուղերձ է հղել Տեխասի տարրական դպրոցում տեղի ունեցած հրաձգությունից հետո, գրում են The Hill-ը և CNN-ը։

ԱՄՆ առաջնորդը ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին։ Նա նաև հերթական անգամ կոչ է արել խստացնել զենքի ապօրինի շրջանառության վերահսկողությունը՝ օրենսդիրներին կոչ անելով «ցավը վերածել գործողության»:

«Մենք որպես ազգ պետք է ինքներս մեզ հարց տանք՝ ե՞րբ ենք, Աստծո սիրուն, դիմակայելու զենքի լոբբիին։ Ես մինչև կոկորդս կուշտ եմ այս ամենից: Մենք պետք է գործենք: Եվ չասեք ինձ, որ մենք չենք կարող ազդել այս սպանդի վրա»:

Տեխասի միջադեպից հետո զենքի շրջանառության սահմանափակման օգտին է արտահայտվել նաև ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման՝ ասելով, որ Միացյալ Նահանգները «կաթվածահար է ոչ թե վախից, այլ զենքի լոբբիից»:

Նախօրեին ավագ դպրոցի 18-ամյա աշակերտը կրակ էր բացել ԱՄՆ Տեխաս նահանգի Յուվալդ քաղաքի տարրական դպրոցում. զոհվել է 21 մարդ, այդ թվում՝ 19 երեխա և երկու ուսուցիչ։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից