copy image url
Մամուլ 4 տարի առաջ - 08:18 25-05-2022

Միրզոյանը ցուցում է տվել, որ ԱԳՆ աշխատակիցներին նկուղային մուտքով դուրս բերեն շենքից․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․

«Երեկ առավոտյան ցուցարարները շրջափակել էին ԱԳ նախարարության շենքը ու թույլ չէին տալիս, որ աշխատակիցները մտնեն շենք։ Այդ պահին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը դեռ չէր ժամանել աշխատանքի։ Տեղեկանալով շենքի շրջափակման մասին, մեր տեղեկություններով, նախարար Միրզոյանը հրահանգել է՝ որքան հնարավոր է, շատ ոստիկանական ուժեր կենտրոնացնել, ճանապարհ բացել, որ ինքը գա՝ անարգել մտնի շենք։

Ոստիկանները փորձել են հրահանգն ի կատար ածել, սակայն չի հաջողվել․ ցուցարարները ճնշել են ոստիկանական ուժերին՝ թույլ չտալով բացել ճանապարհը։ Ներկաներից մեկն այդ պահին լսել է, թե ինչպես են ոստիկաններն Արարատ Միրզոյանի անվտանգության աշխատակիցներին զեկուցում, որ տարբերակ չկա՝ չեն կարողանում բացել, լավ կլինի՝ հետ գնա նախարարը։ Որոշ ժամանակ անց, իհարկե, ցուցարարներն ազատեցին շենքը, բայց այդ ընթացքում ներս մտան եւ երկու փոխնախարարների հետ հանդիպեցին։ Մեզ ասացին նաեւ, որ Միրզոյանը ցուցում է տվել, որ ԱԳՆ աշխատակիցներին նկուղային մուտքով դուրս բերեն շենքից, որպեսզի ցուցարարները շենք մտնելով՝ նրանց չհանդիպեն, սակայն ոչ բոլորն են լքել շենքը»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Ուժեղ խայտառակություն․ Հարություն Հարությունյանը չափազանց հպարտ է Էդգար Ղազարյանի դեմ «գործ տված» անձով
17:52 Նոր կյանք գյուղի 24-ամյա բնակիչը դանակով հարվածել է երկու երիտասարդների
11:00 Երկու քույր են, երկուսն էլ մի բոյի
12:20 Հայաստանը նորից հարություն կառնի միայն այն ժամանակ, երբ մենք հաղթենք մեր ներսի ստրուկին. Շարմազանով
11:52 Մարտաֆիլմ հիշեցնող ծեծկռտուք՝ Արարատի մարզում. կան 10-ից ավելի վիրավորներ. հնչել են նաև կրակոցներ
15:21 Ոստիկանները Էջմիածնում կանխել են անչափահասների կողմից նախապատրաստվող վրեժխնդրություն
17:36 ԱԻՆ նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանը դիմում է ներկայացրել ՍԴ
12:27 Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, 2 ամսով կալանավորվեց
14:43 Կաթողիկոսի դատը. ինչո՞ւ է ՌԴ-ն սահմանափակումներ կիրառել․ ԵԱՏՄ կոլապսը. Էդմոն Մարուքյան
20:40 «Մալականի այգու» մոտ շինարարական աղբավայր է, ոչ ոք չի զբաղվում այդ հարցով․ Էկո համայնք