copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 20:37 24-05-2022

Ուկրաինայում «Սու-25»-ի կործանման հետևանքով մահացել է 63-ամյա պաշտոնաթող ռուս գեներալ-մայորը. BBC  

Ռուս պաշտոնաթող գեներալ-մայոր Կանամատ Բոտաշևը մահացել է «Սու-25» ինքնաթիռի կործանման հետևանքով, որը խոցվել է ուկրաինացի զինվորականների կողմից Լուգանսկի շրջանի երկնքում։ Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ վկայակոչելով գեներալ-մայորի երեք նախկին ենթականերին։

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը մայիսի 22-ին հայտարարել է ռուսական «Սու-25»-ի ոչնչացման մասին։ Դրանից հետո Տելեգրամի ռուսամետ ալիքներից մեկում բարձրաստիճան օդաչուի մահվան վերաբերյալ լուրեր տարածվեցին, և պարզվեց, որ մահացել է հենց Կանամատ Բոտաշևը։

Գեներալ-մայոր Կանամատ Բոտաշևը 63 տարեկան էր։ Նա թոշակի է անցել այն բանից հետո, երբ 2012 թվականին Կարելիայում կործանվել է «Սու-27»-ը, որով նա թռչում էր, ինչպես պնդում էր հետաքննությունը, առանց համապատասխան պատրաստվածության և առանց նման կործանիչով թռչելու թույլտվության: Այդ ժամանակ օդաչուները ցատկել էին ինքնաթիռից։

Ըստ մեղադրող կողմի՝ ինքնաթիռը կործանվել է այն բանից հետո, երբ Բոտաշևը հրամայել է իրեն փոխանցել կառավարումը: Դատարանը պարզել է նաև, որ 2011 թ. Բոտաշևին արգելել են թռչել նմանատիպ խախտման համար։ 2013 թվականին նա դատապարտվել է չորս տարվա պայմանական ազատազրկման և 5 միլիոն ռուբլու չափով փոխհատուցման։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը