Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 12:29 24-05-2022

ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանը՝ քաղաքացիական հագուստով, քաշքշուկ է հրահրում ակցիայի մասնակիցների միջև

Լարված իրավիճակ է ԱԳՆ-ի դիմաց։ Սադրիչները փորձում էին քաշքշուկ հրահրել ակցիայի մասնակիցների միջև։ Նրանց թվում էր ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանը՝ քաղաքացիական հագուստով։

Հիշեցնենք, որ Սարգիս Հովհաննիսյանը որոշ ժամանակ առաջ Բաղրամյան-Պռոշյան փողոցների խաչմերուկում ոտքով հարվածել էր «Մեդիահաբ»-ի օպերատորին, քաշքշել ու ձեռք բարձրացրել լրագրողի վրա, հետո սպառնացել ակցիայի մասնակցին։

Նշենք, որ ընդդիմությունը այս պահին շարունակում է շրջափակված պահել Արտաքին գործերի, ԿԳՄՍ և Արդարադատության նախարարությունները, փակված են նախարարությունների բոլոր ելքերն ու մուտքերը, տարածքում շրջում են նախարարությունների աշխատակիցները, որոնք չեն կարողանում բարձրանալ իրենց աշխատավայրեր: Մեծաթիվ ոստիկանական ուժեր են կենտրոնացած։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել