Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 10:26 24-05-2022

Պետականամետ իշխանություն ունենալու դեպքում Արցախի կարգավիճակի հարցը նորից կբերենք բանակցային օրակարգ. Սողոմոնյան

«5165» շարժման անդամ Մենուա Սողոմոնյանն ԱԳՆ շենքի մոտ ընդդիմության բողոքի ակցիայի ընթացքում ասաց, որ նոյեմբերի իննի հայտարարությունից հետո հայ-ադրբեջանական հարաբերությունների օրակարգում երեք փոխկապակցված հարցեր էին ընդգրկված.

«Մեկը Արցախի կարգավիճակի հարցն է, մյուսը սահանազատման ու սահմանագծման հարցն է, երրորդը կոմունիկացիաների և ապաշրջափակման հարցն է։ Դեռևս մեկ տարի առաջ, երբ Նիկոլ Փաշինյանը հունիսի քսանի ընտրություններով վերընտրվեց, ՀՀ ԱԳն պաշտոնական տեսակետն այն էր, որ այս երեք փոխկապակցված խնդիրների քննարկումը պետք է մեկ փաթեթով իրականացվի։ Սակայն այս երեք հարցերը բաժանվեցին իրարից, ու հիմա Ադրբեջանի պահանջով ներկայացված երկու հարց ունենք՝ սահմանագծում ու սահմանազատում և միջանցքի տրամաբանությունը։ Օրակարգը կա, դրա վերաբերյալ որոշումներ են կայացվում, և դրա վերաբերյալ պայմանավորվածություններ են ձեռք բերվում, իսկ Արցախի կարգավիճակի հարցն այլևս գոյություն չունի։ Մենք պաշտոնապես հայտարարում ենք, որ հայրենասեր իշխանություն ունենալու դեպքում հնարավոր է շատ կարճ ժամանակում Արցախի կարգավիճակի հարցը նորից բերել բանակցային օրակարգ, բայց Նիկոլով Հայաստանի պարագայում դա հնարավոր չէ»։

Հիշեցնենք, որ վաղ առավոտից ընդդիմությունը վերսկսկել է իր բողոքի ակցիաները քայլերթով։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին