copy image url
Ներքին 4 տարի առաջ - 22:49 23-05-2022

Փրկարարները թափված քարերից մաքրել են Երևանի Աթենքի փողոցը. երթևեկությունը վերականգնվել է

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը մայիսի 23-ին, ժամը 12։24-ին տեղեկություն է ստացել, որ Երևանի Աթենքի փողոցում տեղի է ունեցել քարաթափում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ թափվել է մոտ 2 խմ քար․ ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի։

Նշվում է, որ փրկարարները ճանապարհի երթևեկելի հատվածից հեռացրել են քարերը և իրականացրել ընկնելու վտանգ ներկայացնող քարերի հեռացման աշխատանքներ․ երթևեկությունը վերականգնվել է։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ