copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 17:08 23-05-2022

Թուրքիան ՆԱՏՕ-ի իր դաշնակիցներից չի ստացել ակնկալվող աջակցությունը. Էրդողան

Թուրքիան ակնկալում է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը, «անօգուտ հայտարարությունների» փոխարեն, կոնկրետ քայլեր կձեռնարկի՝ լուծելու համար Անկարայի մտահոգությունները ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի հնարավոր անդամակցության կապակցությամբ, ասել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Մենք ՆԱՏՕ-ի գործընկերներից անհրաժեշտ աջակցություն չենք ստացել ահաբեկչության դեմ պայքարի հարցերում։ Մենք ակնկալում ենք, որ ՆԱՏՕ-ն կոնկրետ քայլեր կձեռնարկի մտահոգությունները վերացնելու համար…»,- նշել է Թուրքիայի ղեկավարը։

Էրդողանի խոսքով, Անկարան չի կարող ուշադրություն չդարձնել Շվեդիայի կողմից սահմանված պատժամիջոցներին։

«Քանի որ այն դերը, որ մենք խաղում ենք ՆԱՏՕ-ում, հստակ է, մենք մեր դաշնակիցների հետ դեռևս քննարկում ենք պատժամիջոցների չեղարկումը»,- հավելել է Թուրքիայի նախագահը։

Ինչպես կարծում է Էրդողանը, Թուրքիան 40 տարվա ընթացքում չի տեսել իր դաշնակիցներից ակնկալվող աջակցությունը։