copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 13:05 23-05-2022

Աշխարհում փախստականների թիվն առաջին անգամ գերազանցել է 100 միլիոնը. ՄԱԿ

ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի տվյալներով, ռազմական և քաղաքացիական հակամարտությունների, հետապնդումների, մարդու իրավունքների ոտնահարման կամ նման այլ պատճառներով իրենց երկրները հարկադրված լքած մարդկանց թիվն առաջին անգամ գերազանցել է 100 միլիոնը։

Նման թռիչքաձև աճի կատալիզատորներից է Ուկրաինայում ՌԴ-ի սանձազերծած պատերազմը։

ՄԱԿ-ի փորձագետները կարծում են, որ այս հակամարտության սկզբից ի վեր ավելի քան 14 միլիոն ուկրաինացի փախստական ​​է դարձել, ընդ որում մոտ 6 միլիոնը լքել է երկիրը, ևս 8 միլիոնը երկրի ներսում տեղահանվածներ են։

«Հարյուր միլիոնը սարսափելի թիվ է, նույն չափով սթափեցնող և տագնապալի։ Սա ռեկորդ է, որն ավելի լավ է չլիներ,- ասել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդին։- Սա պետք է մեզ համար ավերիչ հակամարտությունները կանխելու, մարդկանց հետապնդումները դադարեցնելու, անմեղ մարդկանց տեղահանման պատճառ հանդիսացող հանգամանքներն արմատախիլ անելու ազդանշան լինի»:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ