Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 տարի առաջ - 11:33 23-05-2022

Երևի-ն ո՞րն է, մեկդ մյուսի վրա մի՛ գցեք. քաղաքապետ

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը գերատեսչություններին տալիս է հանձնարարականներ։

ԱՊՊԱ պայմանագրերի կնքման ժամանակ գույքահարկի վճարման մասին հասանելիությունն ապահովելու համար գերատեսչության ղեկավար Ջհանգիրյանն ասաց, որ փոփոխություններ են ներկայացրել, ինչի մասին տեղյակ է ֆինանսական վարչությունը։

«Մի բան խառնում եք, պարո՛ն Ջհանգիրյան», -առարկեց քաղաքապետը։

«Կանաչապատում և նոր բարեկարգում» ընկերությունների գերատեսչության ղեկավարը լուծարման պայմանագրի առնչությամբ ասաց, որ այն ներկայացվել է «Կանաչապատման» ՀՈԱԿ ՝ ստորագրման համար։

Իրավաբանական վարչությունը զեկուցեց Երևանի Տորք-Անգեղ և Վահագն վիշապաքաղ հուշարձանների տեղափոխման ուղղության մասին, որն այսօր պետք է ներկայացվի քաղաքապետին։

Ուղևորահոսքի մոդելավորման շրջանակներում երթևեկության փոփոխություններ կատարելու աշխատանքների վերաբերյալ Գարեգին Նժդեհի փողոցի և Արշակունյաց պողոտայի խաչմերուկներում փոփոխություն կատարելու աշխատանքների մասին զեկուցվեց քաղաքապետին. «Նոր երթևեկության սխեմա երևի անենք։ Երևի-ն ո՞րն է, մեկդ մյուսի վրա մի՛ գցեք»։


Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին