Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 19:41 21-05-2022

Ի՞նչ քայլեր պիտի ձեռնարկի հաջորդ իշխանությունը՝ արժանապատիվ խաղաղության համար․ Իշխան Սաղաթելյանը մանրամասնում է

«Վաղը վարչապետի աթոռը զբաղեցնող անձը մեկնում է Բրյուսել՝ Հայաստանի անունից բանակցություններ վարելու։ Այսօր դուք ևս մեկ անգամ ձեր՝ տասնյակ հազարներով այստեղ ներկայությամբ ապացուցեցիք, որ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը չունի որևէ մանդատ հայ ժողովրդի ու Հայաստանի անունից բանակցություններ վարելու»։ Այս մասին Ֆրանսիայի հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ ասաց ՀՀ ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը։

Նա ընդգծեց, որ պատերազմից հետո՝ ամիսներ շարունակ, խոսվում է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու մասին։ «Ադրբեջանը ներկայացրել է իր 5 առաջարկները, իսկ Հայաստանի Հանրապետությունը, ի դեմս այս հողատուների, ասել է, որ այդ կետերը ընդունելի են և ներկայացրել է ևս 6 կետանոց առաջարկներ, որոնք ոչինչ չասող, դիվանագիտորեն սխալ ձևակերպված ու մեր ժողովրդի շահերը չարտահայտող առաջարկներ են։ Մենք դրանք ամբողջությամբ մերժում ենք»։

Սաղաթելյանի խոսքով՝ այս օրերին գլխավոր հարցերից մեկը, որ ուղղում են իրենց, այն է, թե եթե այս իշխանությունները հեռանան, ինչ պետք է արվի, հաջորդ իշխանությունները ի՞նչ քայլեր ու գործողություններ պետք է ձեռնարկեն, որ լինի իրական արժանապատիվ խաղաղություն, և արդյո՞ք կա դրա հնարավորությունը։

«Ես այսօր ուզում եմ կետերով ներկայացնել մեր պատկերացումները իրական և արժանապատիվ խաղաղության հասնելու շուրջ։
Մեր կարծիքով՝ ճիշտ ներկայանալու դեպքում՝ հայկական կողմը բանակցային գործընթացի մեկնարկին կարող է մոտենալ ավելի հիմնավոր, միջազգային հանրության համար ավելի ընկալելի, միջազգային իրավունքի տեսանկյունից՝ անխոցելի դիրքերից։ Հետևաբար, սրանց բոլոր հիմնավորումները, թե իրենք ինչ անում են, առավելագույնն է, սուտ է։ Դրանք հայակահայկական է և դավաճանական քայլեր են»։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից