Ուղիղ եթեր
copy image url
Միտք Ներքին 4 տարի առաջ - 22:13 20-05-2022

Իսկ անձրևը չի ջնջում բոլոր հետքերը

Երևանաբնակների աշխատունակ հատվածը, անկեղծ լինելու դեպքում, իհարկե, պիտի խոստովանի, որ մայրաքաղաքի հենց սրտում կատարվողը մահու չափ հոգնեցրել է իրեն: Պիտի նաև խոստովանի, որ կիսապարալիզացված քաղաքը հատկապես ցերեկային ժամերին վերածվում է ամենաիսկական դժոխքի: Կիզիչ արևն ու «մորթահան» անող հեղձուկը մի կողմից, մեքենաների օձագալար, կիլոմետրանոց խցանումները մյուս կողմից, մարդկանց կյանքը դարձրել են անտանելի,ամենաիսկական գեհեն: Շիտակ լինելու դեպքում պիտի նկատենք, որ իրավիճակը դրական տեղաշարժ չի գրանցում նաև «գերհով» օրերին: Տրանսպորտային խցանման մեջ հայտնվածների վիճակը դեռ ոչինչ, իսկ ա՜յ, դրսում հայտնված հետիոտների հալը հալ չի: Մայիսյան տեղումնառատ օրերին, հորդառատ անձրևից թրջված ու ցրտից սրթսրթացող մարդիկ նկատելի նախանձով են հայացք նետում «ֆրանսիական տարածքում» տեղակայված վրանների կենվորներին:

Անկեղծ լինելու դեպքում պիտի խոստովանեն նաև, որ «անհնազանդների» առաջնորդ Իշխան Սաղաթելյանի «հերթական հայտնությունը ժողովրդին» գնալով դրամատիկ է դառնում: Բարձրախոսով ասված նրա՝ առավելապես ինքնահուսադրող խոսքը շատերին սկսել է ափերից հանել: Վերջիններս ստեղծված իրավիճակը սկսել են համեմատել սեռական անկարության՝ իմպոտենցիայի հետ: Հասկանալով ընդդիմադիրների՝ «նիկոլախեղդ» անելու անզուսպ ցանկությունը, մարդիկ չեն տեսնում տրամաբանության կարոտ, գործողությունների հանգուցալուծմանը միտված վճռականություն, թե կուզեք՝ կարողություն: Թեպետ հասկանալի է, որ դրա համար վճռական տրամադրվածների կուլմինացիոն քանակ է անհրաժեշտ, որը չկա ու չկա: Իսկ այդ քանակի համալրմանը մեծապես խանգարում է հանրությանը քաջածանոթ հին ստվերների «ժանտ շունչը», որոնց վերադարձի տեսական հնարավորությունն անգամ նախկիններին մերժողների կողմից միագամից «չախվում» է: Ուրեմն ի՞նչ է սա:

Մի՞թե նորօրյա շարժման անտես սլաքավարները սա չեն գիտակցում: Չգիտե՞ն՝ ինչ է, թե ինչ նողկանքով ու արգահատանքով են հասարակ մարդիկ վերաբերվում նախկիններին: Չգիտե՞ն՝ ինչ է, որ սկսված շարժումը շարքերը ստվարացնելու ռեսուրս իրականում չունի՝ հայտնի պատճառներով: Թերևս գիտի, ու սա կասկածից վեր է: Իսկ այ թե ինչ նպատակ է հետապնդում այս շարժումը ու որքան այն դեռևս կտևի, կպարզվի առաջիկայում: Այնուամենայնիվ պիտի նկատենք, որ առերևույթ ներքաղաքական խնդիրներ հետապնդող շախմատային պարտիան շարունակվում է: Տեսանելի հատվածի հակամարտությունից առավել հետաքրքիր է, անտես մասնակիցների կուլիսային պայքարը:

Սկսված ճատրակախաղը շատ է հիշեցնում շախմատային գահի համար մղվող Կարպով- Կասպարով մրցամարտը: Թվում էր, թե ուր որ է հաղթանակներ տարած Անատոլի Կարպովը վերստին կհռչակվի աշխարհի չեմպիոն, մինչդեռ ճակատագիրը նրա համար չար կատակ էր նախատեսել: Անհուսալի թվացող իրավիճակում նախ Կասպարովի տարած հաղթանակները, ապա նաև ոչ -ոքիների անվերջանալի շարքը հավասարակշռությունից հանեցին գործող չեմպիոնին ու նրա նյարդերը սկսեցին տեղի տալ: Խաղի վերջնարդյունքը բոլորդ գիտեք՝ Գարի Կասպարովը հռչակվեց աշխարհի չեմպիոն…

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
19:10 Մանիպուլյացիա՞, թե՞ անտեղյակություն. Նիկոլ Փաշինյանի՝ 8 միլիարդ դոլարի առասպելը
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին
20:40 Թույլ չտալ Հայաստանի սպանություն. Անդրանիկ Թևանյանի հոդվածը ՔԿՀ-ից
18:47 Զանգեք ձեր մամային ու պապային. Սուպեր Սաքոյի դիմումը՝ հայրիկի գերեզմանից